Օրոջալար գյուղի ճանապարհի ասֆալտին ճեղքվածքներ են առաջացել

Օրոջալար գյուղի ճանապարհի ասֆալտին ճեղքվածքներ են առաջացել

Օրոջալար  գյուղի ճանապարհին, որը  ասֆալտապատվել էր բոլորովին վերջերս՝ ընդամենը 2 ամիս առաջ, առաջացել են ճեղքվածքներ, որոնք հատկապես նկատելի են անտառի հատվածում:

Ինչպես պարզեցինք  քաղաքապետարանից, հանձնաժողովն արդեն  այն շահագործման է հանձնել:

Քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունից էլ պարզ դարձավ, որ ասֆալտը ունեցել է 2 տարվա  դիմացկունության երաշխիք, իսկ ասֆալտապատող ընկերությունն է  պարտավորվել է կարգի բերել թերությունները:

Ասֆալտապատող  ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությունն էլ տեղյակ է պահվել  առաջացած ճեղքվածների մասին:

Հիշեցնենք, որ ասֆալտապատվել էր   3,640 մետր ճանապարհահատված:  Ասֆալտապատման  համար  ծախսվել էր մի փուլով 500 000, իսկ մյուս փուլով и 631 579 լարի գումար: