Օրոջալար գյուղի դպրոցի շենքի առաջին հարկի պատուհանները փոխարինվել են նորերով:
Նախագծով նախատեսվել էր առաջին հարկի պատուհանների ու պատուհանագոգերի փոփոխումը:
Վերոնշյալ աշխատանքները իրականացրել է Գորիից ՛՛კარვოვბი՛՛ ՍՊԸ-ն21 584 լարիի դիմաց:
Դպրոցի ուսմասվար Քաջավան Հանեսյանի խոսքով, դպրոցում պետք է կատարվեր կոմետիկ վերանորոգում և բոլոր լուսամուտների փոփոխում, սակայն այնուհետև նախագծում փոփոխություն է կատարվել:
Դպրոցի շենքի երկրորդ հարկում ոչ բոլոր պատուհաններն են փոխված: Չնայած որ անցյալ տարի դպրոցում տեղադրվել էր ջեռուցման համակարգ, հին պատուհաններից այնուամենայնիվ ցուրտը փչում էր ներս:
Դպրոցում կոսմետիկ վերանորոգման հետաձգման պատճառով որոշ ծնողներ սեփական միջոցներով վերանորոգել են մի քանի դասասենյակ:
Օրոջալարի դպրոցում ուսանում են 104 աշակերտ:
Մանրամաների մասին զրուցեցինք Օրոջալարի դպրոցի ուսմասվար Քաջավան Հանեսյանի հետ.