
Նինոծմինդա քաղաքի բնակիչ Հովհաննես Բդոյանը արդեն երկրորդ անգամ դիմել էր NOR ռադիոկայանին այն խնդրով, որ անձրևաջրերը մի քանի անգամ է լցվում են իր և իր հարևան Արզուն Գորոյանի տան բակը:

Հովհաննես Բդոյանի խոսքով՝ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ ասֆալտապատվել է Հայկական փողոցը և փակվել են անձրևատարները:

՛՛Երբ ասֆալտապատում են փողոցները, պետք է անձրևաջրերի համար ջրանցքներ թողնվեն: Կոչ եմ անում ղեկավարությանը ուշադրություն դարձնել այս խնդրին: Ինչու՞ պետք է ես ամեն անգամ վիճաբանեմ իմ հարևանի հետ,-բողոքում է Հովհաննես Բդոյանը:

Մանրամասները լսեք նյութում.

