Երեկ Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ «Ամոթ է» ակցիայի ակտիվիստները ոչխարներ են տարել:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ «խորհրդարանականները նոր կառավարության կազմի հաստատման համար ոչխարների նման են քվեարկում»:
«Ամոթ է» ակցիայի կազմակերպիչներից Գիգա Մաքարաշվիլին հայտարարել է, որ «ոչխարների մի մասը ներսում է, իսկ մի մասը դրսում: Միայն ոչխարները կարող են ստանալ հրաման կոճակ սեղմելու կամ չսեղմելու մասին»:
Հիշեցնենք, որ այսօր նշանակված էր խորհրդարանի լիագումար նիստ, որի ընթացքում խորհրդարանը քննարկում էր Գիորգի Գախարիայի գլխավորությամբ Վրաստանի նոր կառավարությանը վստահություն տալու հարցը:
Ավելի ուշ ակցիայի կազմակերպիչները խորհրդարանի շենքի դիմաց միացրել են ոչխարի բառաչոցի ձայներ: aliq.ge