2019 թվականի ամռանը տեղի ունեցած քննություններին, որտեղ ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները պետք է հաստատեին իրենց առարկայական իրավասությունը, 73 տոկոսը, այսինքն՝ 6 568 դիմորդ չի կարողացել հանձնել քննությունը:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ իրավասություն հաստատելու առարկայական քննությանը մասնակցել է 8 896 դիմորդ: Այստեղից մեծամասնությունը չի հաղթահարել 40-60 տոկոսային շեմը:
Քննություններին մասնակցողներից միայն 2 328 դիմորդ է կարողացել հաստատել իրավասությունը: Ցուցակում կան այնպիսի անձինք, ովքեր առարկայական իրավասության հաստատման քննությանը 10 բալից քիչ են հավաքել:aliq.ge