Մամզարա գյուղի ճանապարհի շինարարության ընթացքում հայտնաբերվել են մարդու ոսկորներ

Մամզարա գյուղի ճանապարհի շինարարության ընթացքում հայտնաբերվել են մարդու ոսկորներ

Նինոծմինդա-Մամզարա ճանապարհի նոր ասֆալտի հիմքի նախապատրաստման ընթացքում, բնահողը փորելիս, հայտնաբերվել են մարդու մնացորդներ: Աշխատանքները դադարեցված են մինչ փորձագետների եզրակացությունը:

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում, աշխատանքների ընթացքում, շինարարները հայտնաբերել են մարդու գանգ, ատամներ, ոսկրեր:

Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց Մամզարայով դեպի Դիլիֆ գյուղ տանող ճանապարհի վերականգնողական աշխատանքներն իրականացնում է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» շինարարական ընկերությունը:

Շինարարները ոսկորները գտնելուց հետո դադարեցրել են աշխատանքները և զանգահարել Թբիլիսի:

«Երկուշաբթի օրը կգան ոսկորները կտանեն Թբիլիսի փորձաքննության, եզրակացությունից հետո շինարարական աշխատանքները կրկին կսկսեն», – ասում է Մամզարա գյուղի բնակիչներից մեկը:

Ինչպես կարող էին այդ ոսկորները գյուղի ճանապարհի տակ հայտնվել, գյուղում որևէ վարկած չեն կարող առաջ քաշել, սակայն սա առաջին դեպքը չէ:

«Գերեզմանոց այստեղ չի եղել: Այնուամենայնիվ, գյուղում տարբեր ժամանակներում տարբեր վայրերում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ: Մի քանի տարի առաջ գյուղի մի բնակչի նկուղը փորելուց այնտեղ հայտնաբերել են մարդու ոսկորներ: Մարդիկ պարզապես հետո նորից դրանք թաղել էին », – ասում է Մամզարա գյուղի բնակիչը:

Փոխանցում է jnews.ge-ին.

 



Opinion, pooling and voting