
Վրաստանի խորհրդարանն իր վստահությունը տվեց երկրի նոր կառավարությանը: Այսպիսով Վրաստանի վարչապետ ընտրվեց ներքին գործերի նախկին նախարար Գիորգի Գախարիան:
Վրաստանի նոր կառավարությունում տեղի ունեցավ միայն երկու փոփոխություն: Երկրի պաշտպանության նախարարությունն այսուհետ կղեկավարի Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի պետական անվտանգության ծառայության նախկին պետ Վախտանգ Գոմելաուրին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց: Այնուհետև իշխող «Վրացական երազանք» կուսացությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Գիորգի Գախարիային:aliq.ge