
17 տարին լրացած պատանիները պետք է անցնեն զինվորական հաշվառում, որը կտևի մինչև մայիսի 1-ը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Զինվորական կոմիտեի ղեկավար Նաիրի Մանուկյանի խոքով, նախնական հաշվառում անցնելուց հետո այդ պատանիները պետք է վերցնեն զինծառայության մեկնման մասին վկայականները ոչ ուշ, քան մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում: Ըստ նրա՝ կան խիստ կերպով սահմանված ժամանամիջոցներ, որոնց ընթացքում պետք է վերցվեն այդ վկայականները:
նաիրի Մանուկյանը նաև նշեց, որ Զինվորական կոմիտեի կողմից տրվող փաստաթղթերը անհրաժեշտ են երիտասարդներին բուհեր ընդունվելու համար:
Առանց այդ վկայականները ստանալու երիտասարդները չեն կարող ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Նյութի մասին մանրամասներ է հաղորդում Նինոծմինդայի Զինվորական կոմիտեի ղեկավար Նաիրի Մանուկյանը.