Այսօր Նինոծմինդայի շրջանում անցկացրեցինք հարցում` մսամթերքի գների վերաբերյալ:
Հարցման արդյունքում պարզեցինք, որ տավարի փափուկ միսը արժե 18 լարի, իսկ ոսկորովը` 15 լարի, խոզի փափուկ մսի արժողությունը 17, ոսկորովը՝ 15 լարի, հավի մսի մեկ կիլոգրամը առաջ արժեր 3,50 լարի, իսկ ներկա պահին 5 լարի: Թանկ է նաեւ ներկրվող սառեցված միսը:
Մսավաճառի խոսքով՝ թանկացումների հիմնական պատճառներից են գարու եւ խոտի գների թանկացումները: Գարու գինը արժե 60 թեթրի, իսկ մեկ հակը 7 լարի:
Բնակիչներից մեկն էլ նշեց, եթե այսպես շարունակվի թանկացման պատճառով ժողովուրդը չի կարողանա օգտվել մսամթերքից:
Մանրամասները՝ ռեպորտաժում.