
49 տարեկան հասակում մահացել է Վրաստանի ֆինանսների նախկին նախարար, Նոդար Խադուրին:
Ընտանիքի մերձավորների հաղորդմամբ, նրա մահվան պատճառը սրտի հետ կապված հիվանդությունն էր:
Նոդար Խադուրին վերջին անգամ զբաղեցնում էր մրցակցության ազգային գործակալության ղեկավարի պաշտոնը: Իսկ մինչ այդ 2012-2016 թվականներին ֆինանսների նախարարն էր:
Նա 100-ից ավելի գիտական աշխատանքի հեղինակ էր, որոնք հրապարակվել են ՝ ԱՄՆ-ում, Հունգարիայում, Բուլղարիայում, Շվեդիայում, Ռուսաստանում . Ադրբեջանում: 1tv.ge