
Սեպտեմբերի 9-12-ը Վրաստանի որոշ շրջաններում կարճատև տեղումներ են սպասվում անձրևի տեսքով: Այս մասին հայտարարել են շրջակա միջավայրի ազգային ծառայությունից: Նշվում է, որ սեպտեմբերի 13-15 -ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն արևմտյան Վրաստանում կլինի +25, +30 աստիճան տաքություն, արևելյան հատվածում՝ +19, +24 աստիճան տաքություն:
Թբիլիսիում սեպտեմբերի 9-11-ն ակնկալվում է կարճատև անձրև, իսկ սեպտեմբերի 12-15-ը հիմնականում պարզ եղանակ կարձանագրվի:
Օդի ջերմաստիճանը կկազմի +20, +22 աստիճան տաքություն:aliq.ge