
Վրաստանի ՆԳ նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին փետրվարին ազատ արձակվելուց հետո քաղաքական ծրագրեր ունի: Այս մասին «Կվիրիս Պալիտրայի» հետ զրույցում հայտարարել է Մերաբիշվիլիի իրավապաշտպան Գիորգի Չիվիաշվիլին:
Նրա խոսքով Մերաբիշվիլին քրեակատարողական հիմնարկը լքելուց հետո մասնակցելու է քաղաքական գործընթացներին, սակայն այս փուլում դեռ հայտնի չէ, որ քաղաքական կուսակցությանը նա կմիանա:
Հիշեցնենք՝ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվեց 2013 թվականի մայիսին: Նա պատիժ է կրում մի քանի գործով, այդ թվում 2011 թվականի մայիսի 26-ի ակցիան ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով ապացույցներ թաքցնելու, ընտրողներին կաշառելու փաստերով:
Մերաբիշվիլին դատապարտված է 6 տարի 9 ամիս ազատազրկման:aliq.ge