Այսօր Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե ինչպես են բնակիչները նախապատրաստվում աշնանը, ինչպիսի ակնկալիքներ ունեն բերքատվությունից եւ ըստ իրենց, մինչեւ երբ կձգվի աշունը:
Բնակիչները նշեցին` ինչ – որ չափով պատրաստվում ենք աշնանը, բայց կանգնում ենք տարբեր խնդիրների եւ դժվարությունների առջեւ:
Չնայած՝ տարին այդքան էլ հաջող տարի չէր, բայց միեւնույնն է պատրաստվում ենք բերքահավաքին։ Վառելիքի առումով այն մարդիկ, ովքեր գազ չեն օգտագործում, վառելափայտ եւ աթար են պատրաստում որպես վառելիքի պաշար, ինչպես նաեւ դժվար է անասունների համար խոտ հայթայթելը՝ խոտի քիչ լինելու պատճառով:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե մինչեւ երբ կձգվի աշունը, բնակիչները կարծում են, որ համեմատած անցած տարվա հետ, այս տարի ավելի շուտ է գալու ձմեռը եւ աշունը լինելու է կարճ:
Մանրամասները՝ ռեպորտաժում.