Երկրաշարժ Վրաստանում. Միանգամից երկու ցնցում

Երկրաշարժ Վրաստանում. Միանգամից երկու ցնցում

Այսօր՝ 10.09.2019 թ.ժամը 20։22 և 20։24 սահմաններում Վրաստանում գրանցվեց երկրաշարժ՝ հետցնցմամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանի Հանրապետության տարածքում է՝ Վրաստանի սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Ցնցումների ուժգնությունը կազմում էր 4,2 և 5 մագնիտուդ։ Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 մագնիտուդ: Ցնցումների էպիկենտրոնը 10 կմ խորության վրա է։

Նախնական տվյալներով ավերածություններ և զոհեր չկան։