Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ԵՎՐՈ 2021֊ի ընտրական փուլի երկրորդ հանդիպմանը հաղթանակ է տարել Բաքվում, Ադրբեջանի նկատմամբ։ Երկու հանդիպումներում հավաքելով վեց միավոր դառել է խմբի առաջատարը։
Բաքվի Դալգա արենայում կայացած հանդիպմանը հաշիվը 45+3 րոպեին բացել է Վատո Արվելաձեն։Ադրբեջանցիները 48֊րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ Ադրբեջանցիների ավագը կոպիտ է խաղացել Նիկա Նինուայի դեմ, ինչի պատճառով ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել դաշտից։
73֊րդ րոպեին, Գիորգի Արաբիձեի փոխանցումից հետո, Իրակլի Բուղրիձեն հաշիվը դարձրեց 0։2։Վերջնական արդյունքը 83֊րդ րոպեին գեղեցիկ գոլով գրանցել է Արաբիձեն֊ 0։3։1tv.ge