Այսօր Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում անցկացվում էր պատվաստում՝ խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդությունները կանխարգելելու նպատակով:
Անասնաբույժ Համբարձում Բադոյանը նշեց՝ ներարկումները կատարվում են 6 ամիսը մեկ անգամ՝ կովերի դեպքում, իսկ 18 ամիսը չլրացած հորթերին՝ 3 ամիսը մեկ անգամ: Բրուցելյոզի դիմաց ներարկվում է անասուններին տարին 1 անգամ, իսկ սիբիրախտի եւ դաբաղի դիմաց 2 անգամ:
Բադոյանի խոսքով, կենդանիներին տարբեր հիվանդությունների դիմաց պատվաստումների պրոցեսը ամեն տարի կատարվում է պարտադիր կարգով, եթե կենդանին առողջ է, ապա առողջ կլինի նաեւ մարդը, որովհետեւ մարդիկ շփվում են կենդանիների հետ և օգտագործում են կաթնամթերքը եւ մսամթերքը:
Ամեն տարի պարտադիր կարգով անցկացվող պատվաստումները ֆինանսավորվում են պետության կողմից։ Պետության կողմից է տրամադրվում դեղորայքը եւ անասնաբույժի աշխատավարձը:
Բնակիչը՝ ով չուզեց, որ հրապարակվի իր անունը ասաց հետեւյալը՝. «Շատ շնորհակալ ենք, որ ժամանակին է կատարվում պատվաստման միջոցառումները, բայց գոյություն ունի եւս մեկ խնդիր որի դեմ կարելի է առնել շուտափույտ կերպով, մինչ անասունների մսուրային շրջանին անցնելը, լաբորատոր ստուգում ձեռնարկեն՝ վերցնելով անասունների արյունը, այդ կերպ ժողովուրդը տեղեկացված կլինի անասունների առողջական վիճակի մասին եւ ձմռանը պահելուց չենք տուժվի, ինչպես նաեւ գոյություն ունեցող հիվանդությունը չի տարածվի»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.