2019 թվականին Վրաստանում գրանցվել է կարմրուկի 3,910 դեպք, որից երկուսը ավարտվել է մահվամբ,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Նրա փոխանցմամբ, մահվան դեպքերը գրանցվել են երեխաների մոտ, և նրանցից ոչ մեկը չի անցել պատվաստում:
Բացի այդ, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնները կոչ են անում պատվաստվել 20-ից 40 տարեկան կանանց, նման դեպքերում պաշտպանված կլինի նաև երեխան:
Ամիրան Գամղրելիձեն խոսել է նաև պլանային պատվաստման հետ կապված խնդիրների մասին: Նրա խոսքով, հիմնախնդիրը հատկապես մեծ քաղաքներում է, այդ թվում Թբիլիսիում և Քութաիսիում:
«Հնարավոր է աշնանը և ձմռանը կարմրուկը կրկին պայթի, քանզի մեր շուր 2018 և 2019 թվականներին այդ հիվանդությունը անհանգստացրել է բոլորին: Եվրոպայում գրանցվել են բազմաթիվ մահացու դեպքեր: կոչ ենք անում բոլոր ծնողներին պատվաստել իրենց երեխաներին: Երեխան պատվաստվում է երկու անգամ, մեկ և հինգ տարեկանում: Եթե դպրոց հաճախող երեխան երկու անգամ պատվաստված չէ, ապա ծնողները պետք է նրան տանեն պոլիկլինիկա պատվաստման համար»,-հայտարարել է հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge