Ջավախքի հատուկ պահպանվող տարածքների գործակալությունը 4-րդ անգամ հայտարարել է մրցույթ-տենդեր, սակայն այն կրկին չի կայացել:
Հիշեցնենք, որ առաջին անգամ մրցույթը անցկացվել էր ապրիլի 17-ին, երկրորդ անգամ՝ մայիսի 15-ին, երրորդ անգամ՝ հունիսի 12-ին, իսկ չորրորդ անգամ՝ հուլիսի 5-ին: Մադաթափա և Ղարզախ լճերի հարևանությամբ ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված է 67 600 լարի:
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Մադաթափա լճի հարևանությամբ, Սամեբա գյուղի մոտ լրագրողների համար նախատեսվում է կառուցել հատուկ շինություն, հանգտի համար նախատեսված լողացող հարթակ և արհեստական կղզի: Ղարզախ լճի հարևանությամբ նախատեվում է կառուցել թռչուններին հետևելու թաքստոց և լողացող փայտե կղզի:
Հատուկ պահպանվող տարածքների գործակալության ղեկավար Նիկո Թևդորաշվիլիի խոսքով, կարևորագույն գործը Ջավախքը հանրահայտ դարձնելն է: Նրա խոսքով, մրցույթը չի կայանում, քանի որ մանակցող չկա: Ըստ Թևդորաշվիլիի, մրցույթ անցկացնելը այլև իմաստ չունի, քանի որ առջևում ձմեռ է և որևէ աշխատանք հնարավոր չէ կատարել: