Նորայր Նալբանդյանին պատկանող շինկազմակերպությունը ավարտին է հասցրել հայտնի ՛՛Ռայկոմի՛՛ կիսակառույց շենքի քանդման և տարածքի մաքրման աշխատանքները:
Նշված աշխատանքների համար համար տեղական բյուեից հատկացվել էր 33,898 լարի գումար: Մրցույթը շահել էր Նորայր նալբանդյանին պատկանող շինկազմակերպությունը 16,999 լարիի դիմաց:
Այս տարածքը տրվելու է Վրաստանի Արդարադատության նախարարությանը տեղում Արդարադատության նոր շենք կառուցելու համար:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ակրեբուլոն այս տարվա մայիս ամսին որոշում էր կայացրել 1633 քառակուսի մետր մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը հանձնել Վրաստանի Արդարադատության նախարարությանը: