
Գոնդուրա գյուղական համայնքում շարունակվում են ճանապարհների վերանորոգման աշխատանքները: Ներկայումս ընթանում են հողի մաքրման աշխատանքներ:
Ինչպես մեզ տեղեկացրեց վերանորոգման աշխատանքներն իրականացնող ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերության ղեկավար Նոդար Ինասարիձեն, ժամանակավորապես աշխատանքները դադարեցված են այն հատվածում, որտեղ Նինոծմինդա-Մամզարա ճանապարհի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդու ոսկորներ: Այնուհետև աշխատանքները վերսկսվել են փորձագետների եզրակացությունից հետո:
Նախագծով նախատեսված է վերանորոգել 3 330 մետր ճանապարհահատված 1.720 720 լարիի դիմաց:(Կենտրոնական ճանապարհից մինչև Մամզարա գյուղ): Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի կողմից: