Գրիպի դեմ պատվաստումները կսկսվեն հոկտեմբերի 15-ից

Գրիպի դեմ պատվաստումները կսկսվեն հոկտեմբերի 15-ից

Գրիպի դեմ պատվաստումները կսկսվեն հոկտեմբերի 15-ից,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, պետությունն այս տարի պատվաստելու է 100 000 մարդու:

Գամղրելիձեի խոսքով, առաջին հերթին պատվաստվելու են ռիսկային խմբի քաղաքացիները:

«Այս տարի ամբողջ աշխարհում, ուշացմամբ է երաշխավորվել, թե որ շտամի պատվաստումները պետք է պատրաստվեր, ինչը որոշ ժամկետով հետաձգել է պատվաստանյութի պատրաստման և համապատասխանաբար առաքման ժամկետը: Հետևաբար, պատվաստանյութը մեզ կհանձնեն հոկտեմբերի 15-ին, ինչպես նաև սահմանված են ռիսկ խմբերը: Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներից մենք ստանում ենք ցուցակներ, թե ովքեր պետք է պատվաստվեն ծրագրի համաձայն: Այս տարի պետությունը պատվաստելու է 100 000 մարդու: Գործընթացը կսկսվի հոկտեմբերի 15-ին», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge