Սեպտեմբերի 10-ին Նինոծմինդայի մունցիպալիտետի քաղաքապետարանի շենքում USAID Zrda ծրագրի շրջանակներում անցկացվեց հանդիպում մունիցիպալիտետի ղեկավարության, քաղաքապետի գյուղական ներկայացուցիչների և ծրագրի գնահատման թիմի ներկայացուցիչ Թինաթին Հոմերիկիի միջև:
Հանդիպմանը քննարկվեցին գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող խնդիրներ: Թինաթին Հոմերիկին էլ իր հերթին նշեց, որ
իր այցելության նպատակն է պարզել, թե նախագիծը ինչ արդյունավետություն ունի տարածաշրջաններում, այդ թվում նաև Նինոծմինդայում:
Հոմերիկին նաև նշեց, որ հանդիպմանը հնչեցին հարցեր հակակարկտային կայանների և ոռոգման համակարգի անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը՝ ներկաները նաև կարևորեցին հատուկ կազմակերպությունների ստեղծման հարցը, որոնք կլինեն միջնորդ և կկատարեն խորհրդատվական դեր:
USAID Zrda ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետում ֆինանսավորվում է 13 նախագիծ, որոնցից 7-ը ուղղված են գյուղատնտեության, իսկ 6-ը՝ զբոսաշրջության զարգացմանը: Տրամադրված դրամաշնորհների գումարը տատանվում է 4000-ից 15000-ի միջև:
Մանրամասները լսեք նյութում.