Վրացական Consumer.com կայքի հաղորդմամբ, վրացական շուկայում վաճառվող օծանելիքի մեջ հայտնաբերվել է քիմիական այնպիսի տարր / պարաբենի տեսակ /, որի վաճառքը ԵՄ շուկայում վաճառվող օծանելիքի եւ կոսմետիկայի արտադրանքներում արգելված է: Ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել պարաբենի բացասական ռիսկերը մարդու էնդոկրին, նյարդային եւ իմունային համակարգերի վրա :
Վրաստանի ՀԿ անդամները Թբիլիսիի տարբեր խանութներից ձեռք էին բերել 35 անուն օծանելիք եւ կոսմետիկ նյութեր եւ դրանք ուղարկել ֆրանսիական Еврофинанс լաբորատորիա, ԵՄ-ում արգելված որոշ վտանգավոր նյութերի առկայությունը նմուշներում հետազոտելու համար:
Հետազոտության համաձայն, որպես նմուշ ընտրվել են տարբեր երկրներում արտադրված, տարբեր ֆիրմաների ապրանքներ, որոնք վաճառվում են Վրաստանում եւ մատչելի են քաղաքացիների համար:
Վրաստանի ՀԿ-երը ցավով ընդգծում են, որ տարիներ շարունակ իշխանություններին կոչ են անում ուշադրություն դարձնել օծանելիքի եւ կոսմետիկայի սպառողների անվտանգությանը, ինչպես նաեւ վերահսկել Վրաստանում սպառողական արտադրանքի մեծ մասը, ինչը վտանգում է երկրի բնակչության առողջությունը:
Ստորև ներկայացնում ենք փորձաքննության ենթարկված մի քանի նմուշներ: