Հայտնի է, թե ինչից է մահացել Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողը

Հայտնի է, թե ինչից է մահացել Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողը

Ռուսական մամուլին հայտնի է դարձել, որ նախօրեին Գյումրիում ռուս պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Նիկոլայի Բաբուշկինի մահվան պատճառը եղել է փայծաղի պատռվածքը։ Այդ վնասվածքը զինծառայողը ստացել է օրեր առաջ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։

Պատահարի մասին հայտնի էր մինչ այս։ Զինծառայողը վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլով՝ ընկել էր նրա վրայից։ Վթարից հետո նա չէր դիմել բուժօգնության։ Սակայն ինչպես պարզվել է դիահերձման ժամանակ՝ նրա վնասվածքները լուրջ են եղել։ Փայծաղի պատռվածքի պատճառով նրա մոտ սկսվել է ներքին արյունահոսություն, ինչի պատճառով էլ նա մահացել է։shantnews.am

ShantNews.am-ն ավելի վաղ հայտնել էր 23-ամյա զինծառայողի մահվան մասին։ Այն ժամանակ հայտնի էր, որ զինծառայողը վատ ինքնազգացողության պատճառով երեկ աշխատանքից շուտ է տուն եկել: Դրանից հետո էլ տանը հանկարծամահ է եղել: