Ղուլալիս գյուղում մասնակիորեն կտրել են հսկայական ծառը, որը սպառնում է ընկնել բնակչի տան վրա

Ղուլալիս գյուղում մասնակիորեն կտրել են հսկայական ծառը, որը սպառնում է ընկնել բնակչի տան վրա

Նինոծմինդայի Կոմունալ ծառայության աշխատակիցները Ղուլալիս գյուղի բնակչուհի Արուսյակ Պողոսյանի տան բակում գտնվող ծառը մասնակիորեն կտրել են: Սակայն դրանով խնդիրը չի վերացել, քանի որ ծառը շարունակում կրկին վտանգավոր լինել՝ սպառնալով ամեն վայրկյան ընկնել տան վրա: Ծառն ամբողաջապես հնարավոր չի եղել կտրել, քանի որ ծառահատող գործիքը ընթացքում շարքից դուրս է եկել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Ղուլալիսի բնակչուհին օգնության խնդրանքով դիմել էր NOR ռադիոկայանի տաղավար, որ տան բակում գտնվող հսկայական ծառը կարող է ընկնել տան վրա, իսկ իրենք ինքնուրույն չեն կարող կտրել այն: