Աղբարկղը լցված է աղբով, մի մասն էլ թափված է աղբարկղի շուրջը, ինչի արդյունքում շրջապատում գարշահոտ է տարածվել:
Փոքր Խանչալի գյուղի բնակիչների խոսքով, արդեն մի քանի օր է աղբատար մեքենան չի մաքրել աղբամաններում լցված աղբը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանը նշում է, որ կուտակված աղբը երկու օր առաջ հանվել է, այն բանից հետո երբ մեզ տվյալ խնդրով զանգահարել էր քաղաքապետարանի, Փոքր Խանչալիի ներկայացուցիչը: Աղբամանները մաքրելուց երկու օր անց նորից լցվել են, որի մասին մենք տեղյակ չենք եղել: Մելս Մնացականյանը ավելացրեց նաև, որ աշխատակիցները վաղը կմաքրեն աղբը:
Չնայած այն հանգամանքին, որ Կոմունալ ծառայությունը իր աշխատանքը կատարում է բարեխղճորեն, սակայն երբ կուտակումների մասին ժամանակին տեղյակ չեն պահում, արդեն նմանատիպ խնդիրներ են առաջ գալիս: