Հարթեցվում է Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի եզրերը

Հարթեցվում է Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի եզրերը

Այսօր դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի եզրերի վրա ընթանում էր հողերի մաքրման եւ հարթեցման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ այս տարի ավարտվել էր Հեշտիայի գյուղական համայնք տանող նորակառույց ճանապարհի 4,5 կմ ասֆալտապատման աշխատանքները: Մունիցիպալ զարգացման հիմնադրամը (MGF)` համատեղ Նինոծմինդայի մունիցիպալիտետի հետ ֆինանսավորել էր Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման համար: Իսկ ասֆալտապատման աշխատանքները իրականացրել էր «QOST POINT» ճանապարհաշինական ընկերությունը:

Ասֆալտապատումից հետո չի մաքրվել ճանապարի եզրերի անհարթ հողածածկույթը, այդ պատճառով էլ պատվիրատու «MGF» -ը  չի ընդունել տվյալ ճանապարհի աշխատանքները համարելով`  թերի:

Այսօր «QOST POINT» ընկերության աշխատակիցները արդեն կատարում էին  ճանապարհաեզրի  հողերի մաքրման աշխատանքները: Հողի մաքրումից հետո այդ հատվածները կավազապատվեն: