Նինոծմինդա քաղաքում շարունակվում է փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Նախագծով նախատեսված է ասֆալտապատել 13 փողոց:
՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերության տնօրենի տեղակալ Գիորգի Ինասարիձեի խոսքով՝ այդ 13 փողոցների ասֆալտապատման համար անցկացվել է 2 մրցույթ, որից մեկի աշխատանքներն արդեն ավարտին են հասցվել, իսկ երկրորդի աշխատանքները կավարտվեն 15 օրվա ընթացքում: Ինասարիձեն նշում է նաև, որ աշխատանքների ձգձգման հիմնական պատճառը կոյուղագծերի վերանորոգումն է: