Ղուլալիս գյուղից 83-ամյա Արուսյակ տատը ունի թե՛ ֆիզիկական և թե՛ ֆինանսական օգնության կարիք:
Այն տանը, որտեղ ապրում է տարեց կինը, կառուցվել է 1975թ. և արդեն հին է։ Երբևէ չվերանորոգված տան տանիքից կաթում է, պատերին ճաքեր են առաջացել։ Արուսյակ տատի հետ միասին ապրում են հարսը և անչափահաս երեք թոռները, իսկ որդին մեկնել է արտագնա աշխատանքի։
Արուսյակ տատի խնդիրներին գումարվել է ևս մեկը։ Տարեց կինը, երբ տարիներ առաջ հիվանդացել էր, ասել էին պետք է ծառ տնկի, որը եթե աճի, ապա ինքը կառողջանա։ Այդպես էլ եղավ։ Սակայն տարիներ անց այդ նույն ծառը խնդիրներ է առաջացրել նրա համար։ Հսկայական ծառը կարող է ամեն վայրկյան ընկնել տարեց կնոջ կիսախարխուլ տան վրա։
Կոմունալ ծառայության աշխատակիցները,արձագանքելով ընտանիքի օգնության խնդրանքին, փորձել էին կտրել ծառը, սակայն էլեկտրական սղոցի շարքից դուրս գալու պատճառով ամբողջությամբ չէր հաջողվել կտրել ծառը, որը կրկին կարող է ամեն վայրկյան ընկնել տան վրա։
Ընտանիքի եկամուտը տարեց կնոջ թոշակն է, երրորդ թոռան սոցիալական 50 լարի նպաստն ու երկու կովը։ Չնայած որ տղան մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն, մոր խոսքով, հաջողություն չունի։
Մանրամասները դիտեք տեսանյութում.