Աշնան ամենամեծ լիալուսինը

Աշնան ամենամեծ լիալուսինը

Հենց սեպտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, մենք ականատես ենք լինում երկնային երևույթի, որը համապատասխանում է օրվա խորհրդի հետ:

Դարեր շարունակ համարվել է, որ այդ օրվա լուսինը հովանավորում է բերքի շրջանը, գյուղացիներին և գյուղատնտեսներին:

2019 թ. սեպտեմբերյան լիալուսինը երկնակամարում կհայտնվի սեպտեմբերի 13-ին՝ երեկոյան, իսկ ամբողջացող լիալուսինը հնարավոր կլինի վայելել 13-ի գիշերը լույս 14-ին: Դա տեղի է ունենում 20-30 տարին մեկ անգամ:

Իսկ ինչու՞ է լուսինը բերրի համարվում։ Անվանումը բացատրվում է նրանով, որ լիալուսինն այդ օրը օգնում է, որ բերքահավաքի պիկին գյուղատնտեսները մինչև ուշ գիշեր կարողանան աշխատել:

Լուսինը բարձրանում է հենց այն ժամանակ, երբ մայր է մտնում արեգակը, սակայն հետաքրքիրն այն է, որ տարվա այս հատվածում տպավորություն է ստեղծվում, որ լուսինն ամեն գիշեր հենց նույն պահին է վեր բարձրանում:

Պատճառը լուսնի ուղեծիրն է երկնքում տարվա այս ժամանակահատվածում։ Թվում է, թե լուսինը հորիզոնական ուղղությամբ շարժվում է դեպի հորիզոն:

Աստղագետները նշում են, որ լիալուսինը հարկավոր է վայելել ոչ թե տարվա պիկային շրջանում, այլ այն ժամանակ, երբ արբանյակը գտնվում է հորիզոնի արևելյան հատվածում՝ բավականին ցածր։ Այդ ժամանակ լուսինն առավել խոշոր և տպավորիչ տեսք է ստանում:

newstime.am