Facebook ընկերությունը պատրաստվում է թողարկել սարք, որը կմիացվի հեռուստացույցին. նոր սարքը հասանելի կդարձնի օնլայն-կոնտենտի դիտումը, տեղեկացնում է Fox Business-ը։
Ինչպես տեղեկացնում է The Verge պարբերականը, նոր սարքը, որը կհամալրի Amazon եւ Apple ընկերությունների նման սարքերի շարքը, կներկայացվի այս աշնանը։
Այնուամենայնիվ, ի տարբերություն մրցակիցների արտադրանքի, Facebook-ի սարքում, հնարավոր է, տեղադրված կլինեն խցիկ եւ միկրոֆոններ՝ պլատֆորմի տեսասերվիսին միացմամբ։ Դրա հաշվին սարքը կարող է օգտագործել զվարճալի լրացուցիչ նյութեր, ինչպիսին են լրացված իրականությունը, մարդու դեմքի էֆեկտները եւ ինտերակտիվ պատմությունները։
Տեղեկություն կա նաեւ այն մասին, որ Facebook ընկերությունն այս առնչությամբ առաջարկել է համագործակցություն Netflix-ի եւ Disney-ի հետ՝ նրանց կոնտենտը նոր սարքում ավելացնելու համար, բայց այդ ընկերություններն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։news.am