Վարանը ողջ-ողջ դուրս է եկել պիթոնի որովայնից

Վարանը ողջ-ողջ դուրս է եկել պիթոնի որովայնից

1.2 մետր երկարությամբ վարանին կուլ տված պիթոնին իր խոհանոցում հայտնաբերել է Բանգկոկի բնակչուհին: Գիշերը նա պայքարի ձայներ է լսել իր տանը և իջել ցած: Խոհանոցում կինը հայտնաբերել է պիթոնի, որը հենց նոր վարան էր կուլ տվել: Նա անմիջապես փրկարարներ է կանչել: Տեսագրության վրա ուշադրություն է դարձրել Daily Mail պարբերականը:

Եբր ժամանել են փրկարարները, օձի երախից կախված է եղել միայն սողունի պոչի ծայրը: Պիթոնը փորձել է փախչել, բայց փրկարարները բռնել են դրան: Հանկարծ պիթոնը բացել է ծնոտները, և վարանը դուրս է սահել:

Սողունը պատված է եղել սև լորձով և գտնվել է ուշագնաց վիճակում: Ինչ-որ ժամանակ անց վարանն ուշքի է եկել և սկսել է վազել սենյակում: Փրկարարները երկուսին էլ բռնել են, մտցրել պարկերը և տարել:1in.am