Վրաստանի ազգային թանգարանը հաղորդել է ցնցող հայտնագործության մասին հնագույն Դմանիսիում, որը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 90 կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ գենետիկ ինֆորմացիայի տարիքը մոտ 1.77 միլիոն տարի է:
Նախկինում կենդանու մնացորդներից ստացված ամենահին ԴՆԹ-ն համարվում էր Կանադայի Ուկոն կղզում հայտնաբերված գտածոն: Այդ ժամանակ ձիու մնացորդներից ստացել են 700 հազար տարեկան ինֆորմացիա:
Հայտնագործությունն արդեն բեկումնային են անվանում բիոմոլեկուլյար հետազոտությունների և մեր անցյալի ուսումնասիրության մեջ: