Սեպտեմբերի 15-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արչիլ Թալաքվաձեն այցելեց Նինոծմինդայի մունիցիպալիտետ, որտեղ անցկացրեց հանդիպում Սահմանադրության մեջ համամասնական ընտրակարգին անցելու վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին:
Մինչ հանդիպումը խորհրդարանի նախագահը պատգամավոր Հենզել Մկոյանի և Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի հետ միասին այցելեց Հայոս-Քարթլոս զբոսայգի և զրուցեց երեխաների հետ:
Այնուհետև Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բաց հանդիպում մունիցիպալիտետի ղեկավարության և բնակիչների հետ:
Հանդիպման ժամանակ Թալաքվաձեն ներկաներին ծանոթացրեց սահմանադրական փոփոխությունների մասին, նշելով, որ, ճիշտ է, ընտրությունների ժամանակ չի գործի մեծամասնական ընտրակարգը, սակայն յուրաքանչյուր ազգային փոքրամանություն համամասնական ցուցակում կունենա իր ներկայացուցիչներին:
Բացի ընտրական համակարգի փոփոխությունների մասին խոելուց, բնակիչներին հնարավորություն տրվեց իրենց հարցերն ուղղել խորհրդարանի նախագահին: Հարցերը վերաբերում էին դպրոցների վերանորոգման, քաղաքացիություն ստանալու և հողերի սեփականացման խնդիրներին:
Հարց բարձրացվեց նաև մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին:
Խորհրդարանական, արտախորհրդարանական կուսակցությունների, ոչկառավարական կազմակերպությունների, սահմանադրականների և փորձագետների մակարդակով հասարակական հանդիպումներ անցկացվելու են ողջ Վրաստանի մասշտաբով: Այս հանդիպումները սկսվել են սեպտեմբերի 13-ից և կավարտվեն սեպտեմբերի 30-ին: Նախատեսված է անցկացնել 11 հանդիպում:
Հիշեցնենք, որ 2020թ. աշնանը Վրաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ այն կուսակցությունը, որը կհավաքի ընդհանուր ձայների առնվազն 0,67%-ը, խորհրդարանում կունենա մանդատ: