Ուսումնական տարվա մեկնարկը Ժդանովականում

Ուսումնական տարվա մեկնարկը Ժդանովականում

Այսօր՝ 16.09.2019 թ. մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր դպրոցները ընդունեցին նոր սերնդին։

Ժդանովականի հանրային դպրոցը այս սեպտեմբերյան հրաշալի, բայց մի տեսակ թախծոտ օրը նույնպես ընդունեց գյուղի փոքրիկ հյուրերին՝ առաջին դասարանցիներին։

Այս տարի դպրոցը ունի 9 առաջին դասարան հաճախող փոքրիկներ՝ 4 աղջիկ, 5 տղա։

Առաջին դասարանի ուսուցչուհի Սաթենիկ Մնոյանը մեծ ոգևորությամբ ընդունեց իր փոքրիկներին, որոնց կրթության, դաստիարակության մեծ պարտականությունը դրված է հենց իր ուսերին։

Սաթենիկ Մնոյանը մեզ հետ զրույցում նշեց.

« Մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ եմ ընդունում փոքրիկներին: Պատրաստել էինք գեղեցիկ ծրագիր, բայց մի ցավալի պատճառով չկարողացանք այն ներկայացնել: Աշակերտներիս հետ կաշխատեմ մեծ ջանքով ու եռանդով, որպեսզի նրանք կյանքում հասնեն իրենց բարձունքներին ու այնտեղից հանգիստ կարողանան ճախրել կյանքի միջով»:

Մանրամասները՝ ռեպորտաժում.