Մեկնարկել է FLEX ծրագրի ընտրական փուլը

Մեկնարկել է  FLEX ծրագրի ընտրական փուլը

Սեպտեմբերի 16-17-ը Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում կանցկացվի ԱՄՆ-ում ուսանելու FLEX ծրագրի ընտրական փուլը:

2019-2020թթ. Վրաստանի մոտ 80 աշակերտ հնարավորություն կունենա ստանալ կրթաթոշակ և ուսանել ԱՄՆ-ում: Այս ծրագիրը նախատեսված է Վրաստանի քաղաքացի հանդիսացող 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտներին ապրել ամերիկյան ընտանիքներում և 1 տարի սովորել ամերիկյան միջնակարգ դպրոցներում:

Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներից մրցույթին մասնակցել են 48 աշակերտ: Նրանցից երկրորդ փուլ են անցել 24 աշակերտ, ովքեր ցուցադրել են իրենց անգլերենի լավ իմացությունը: Մրցույթի երրորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, որի արդյունքները կհրապարակվեն 2020թ. ապրիլին:

Ծրագիրն հոգում է Վրաստանից ԱՄՆ մեկնելու և հետվերադարձի բոլոր ծախսերը, ինչպես նաև տրամադրում է ամենամսյա գումար ծախսելու համար: Ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ տեղի մշակույթին, ընտանեկան կյանքին, ինչպես նաև ծանոթացնել մյուսներին սեփական մշակույթի հետ:

Ներկայումս Նինոծմինդա քաղաքից մրցույթի շրջանակներում ԱՄՆ-ում են սովորում Արտյոմ Այվազյանն ու Լոլա Եսոյանը: