
Ժդանովական գյուղից 34-ամյա տղամարդը մահացել է Թբիլիսիի կենտրոնում ծեծկռտուքի ժամանակ: Այս մասին հայտնում է ՛՛Մթավարի արխի՛՛ հեռուստաընկերությունը: Դեպքը տեղի է ունեցել Շարդենի փողոցից ոչ հեռու: Վրաստանի ՆԳՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 25-ամյա Գ.Խ.-ի կողմից ֆիզիկական բռնության ենթարկված Ժդանովական գյուղի բնակիչը տեղում մահացել է:
Ոստիկանները տաք հետքերով ձերբակալել են տվյալ անձին: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «մտածված կերպով անձի առողջությանը վնաս հասցնելու և մահվան հասցնելու» մեղադրանքով: Հանցանքը կատարած անձին հասնում է 4-7 տարվա ազատազրկում: