Հեշտիայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներում նույնպես մեկնարկեց 2019/2020 ուսումնական տարին:
Հեշտիայի դպրոցները այսօր մարդաշատ էին, հավաքվել էին ինչպես դպրոց հաճախող աշակերտները, այնպես էլ հյուրեր եւ ծնողներ:
Ամենա փոքրիկ հյուրերը` առաջին դասարանցիները, այսօր մի փոքր շփոթված էին, բայց ուրախ, որ հաճախում են դպրոց:
Հեշտիայի թիվ 1 Վ.Հովսեփյանի անվան հանրային դպրոցում առաջին դասարան հաճախեցին թվով 12 աշակերտ, իսկ թիվ 2 հանրային դպրոցում 9 աշակերտ:
Թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանի խոսքով՝ ուսումնական պրոցեսում դասագրքերը, համակարգիչները առաջին դասարանցիների համար եւ բոլոր անհրաժեշտ պարագաները ստացված են, դպրոցը լիովին պատրաստ է սկսելու ուսումնական տարին: Այս տարի առաջին դասարան հաճախում են թվով 12 աշակերտ, որը համեմատած անցած տարվա հետ շատ լավ ցուցանիշ է: Դպրոցի մարդկային ռեսուրսը կազմում է մոտ 150 հոգի, որոնց թվում 115 աշակերտ:
Թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Լ.Արոյանը նշեց, որ դպրոցի աշակերտների ընդհանուր քանակը 134 -ն է: Համեմատած խորհրդային միության ժամանակվա հետ շատ ցածր ցուցանիշ է, որովհետեւ այն ժամանակ Հեշտիայի երկու դպրոցներում սովորել են մոտավորապես 1340 աշակերտ:
Մանրամասները՝ ռեպորտաժում.
Հեշտիայի թիվ 1 Վիկտոր Հովսեփյանի անվան դպրոց.
Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոց.