Այսօր Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի դահլիճը լեցուն էր հանդիսատեսով: Հանդիսատեսի դատին ներկայացան Խուլոյի պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի դերասանները՝ ზვავი «Զվավի» (Սողանք) կոչվող ներկայացմամբ:
Խուլոյի պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոին Սուրմանիձեն նշեց, որ պիեսի հեղինակը հանդիսանում է թուրք դրամատուրգ: «ზვავი» (Սողանք) պիեսը թարգմանվել է աշխարհի 40 լեզուներով եւ ներկայացվել է տարբեր երկրների մոտ 150 թատրոններում։ Սցենարը վերաբերվում է գյուղական եւ ընտանեական թեմաներին:
Ռոին Սուրմանիձեի խոսքով՝ << Սողանքը>> միշտ եղել է ու կլինի, եւ դա չպետք է վտանգ ներկայացնի գյուղի համար, որտեղ բնակիչները փնտրում են ելք այդ ամենից, սա ոչ միայն պիեսի մեջ նկարագրվող գյուղի խնդիրն է, այլ ընդհանուր բնակավայրերի խնդիրն է նաև: Տվյալ ներկայացման վրա աշխատել են թվով 5 ռեժիսորներ, ովքեր տարբեր պետություններից են: Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ մեկ անգամ արդեն հյուրախաղով եկան Նինոծմինդա և սա կլինի շարունակական:
Ներկայացմանը ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Մանրամասները՝ ռեպորտաժում.