«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հետազոտության համաձայն, հարցվածների 49 տոկոսը համարում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ, 30 տոկոսը համարում է, որ չի փոխվում, իսկ 18 տոկոսը համարում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ:
Ինչպես նշում է «Ազգային-ժողովրդավարական ինստիտուտը», վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշ է գրանցվել այն մարդկանց թվում, որոնք համարում են, որ Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ:
Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):
NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ:1tv.ge