Խստանում է ընտանեկան բռնության դեմ օրենքը

Խստանում է ընտանեկան բռնության դեմ օրենքը

Ընտանեկան բռնության դեմ օրենսդրությունը հավանաբար  կխստացվի: Բացի հանցագործությունը կանխելու համար զսպիչ օրդեր նշանակելուն, հնարավոր է նաև բռնարարի նկատմամբ սահմանվի էլեկտրոնային մոնիտորինգ: Էլեկտրոնային ձեռնաշղթան կրելու որոշումը կախված կլինի կոնկրետ բռնության դեպքի ծանրությունից:

Ըստ վերջին ամիսների վիճակագրության ՝ ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ հիմնական մարտահրավերներից մեկը: Դիմելիության ցուցանիշն աճել է, թեպետ հաճախ են դեպքերը, երբ զսպիչ օրդերը միևնույն է չի կանխում հավանական բռնացողին:

Օրինագծին, որին հավանություն է տալիս երրորդ սեկտորը, այժմ սպասում են խորհրդարանում: 1tv.ge