Այսօր ժամը 18:00-ին կավարտվի ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների գրանցումը:
Պրակտիկոս բոլոր ուսուցիչների համար գրանցումն անվճար է: Ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձանց համար գրանցման արժեքը կկազմի 50 լարի:
Դիմորդին վճարված գումարը կվերադարձվի, եթե մինչև այսօր ժամը 18:00-ն հրաժարվի քննությունը հանձնելուց (համապատասխան հայտարարությամբ պետք է դիմել Գնահատման և քննությունների ազգային կենտրոն, շրջանների բնակիչների դեպքում՝ ռեսուրս կենտրոն):
Ինչպես հայտնել են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից պրակտիկոս ուսուցիչները հնարավորություն կունենան հաստատել ինչպես առարկայական այնպես էլ մասնագիտական իրավասությունը, իսկ ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները կարող են հանձնել միայն առարկայական քննությունը: Քննությունները նախատեսվում են անցկացնել նոյեմբերին:
Գրանցման համար պետք է այցելել հետևյալ կայք էջեր՝ www.naec.ge և online.naec.ge.aliq.ge