NDI-ի հետազոտության համաձայն, հարցվածների 76 տոկոսն ասում է, որ ամենաշատ գումար ծախսում է սննդի վրա

NDI-ի հետազոտության համաձայն, հարցվածների 76 տոկոսն ասում է, որ ամենաշատ գումար ծախսում է սննդի վրա

«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Վրաստան – Կովկասի հետազոտական ռեսուրս-կենտրոնի» (CRRC) այսօր հրապարակված հետազոտության համաձայն, հարցվածների 76 տոկոսն ասում է, որ ամենաշատ գումար ծախսում է սննդի վրա:

Հետազոտության համաձայն, բնակչության 62 տոկոսը հայտարարում է, որ սեփական եկամուտը ծախսում են կոմունալ վճարումների վրա, հարցվածների 38 տոկոսն ասում է, որ ամենաշատ գում ար ծախսում են դեղամիջոցների գնելու համար, իսկ 30 տոկոսը՝ սեփական եկամուտը ծախսում է վարկը և հիպոթեքը վճարելու համար:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ:1tv.ge