
Ֆրանսիական Vetements նորաձևության բրենդը, որի հիմնադիրը վրացի մոդելյոր Դեմնա Գվանսալիան է, «երեկույթների համար կոշիկ» է թողարկել։ Նորույթի լուսանկարը հայտնվել է ընկերության Instagram-ի էջում, սեպտեմբերի 14-ին։
Երկարաճիտ սև կաշվե կոշիկների կրունկի մեջ դիզայները շշի մետաղական բացիչ է տեղադրել։
Երկրպագուները հիացմունքով են արձագանքել նորույթին։ «Հանճարեղ է»,– մեկնաբանություններում գրել է ամերիկյան դիզայներ Մարկ Ջեյքոբսը։
Բրենդի կայքում այս կոշիկները վաճառվում են 1395 դոլարով։
Նշենք նաև, որ Դեմնա Գվանսալիան Balenciaga բրենդի կրեատիվ տնօրենն է։1in.am