
Այսօր Մեծ Գոնդուրա գյուղի ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզում հրաժեշտի հանդես էր, որին մասնակցում էին ավագ խմբի 24 երեխա: Նրանցից 11-ը Մեծ Գոնդուրա գյուղից էին, 7-ը՝ Փոքր Գոնդուրա գյուղից, իսկ մնացած 6-ը՝ Դիլիֆ գյուղից: Այս երեխաների համար այսօր հնչեց նաև առաջին զանգը:
Հրաժեշտի հանդեսը բաղկացած էր 4 մասից՝ երգ, պար, բեմադրություն և հայերեն և վրացերեն հրաժեշտի խոսքեր: