
Նավթի համաշխարհային գներն իջնում են երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ի սակարկությունների ընթացքում, այն բանից հետո, երբ դրանք բարձրացել էին 15 տոկոսով Մերձավոր Արեւելքում ռիսկերի պատճառով։ WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,32 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 62,07 դոլար, տեղեկացնում է RT-ն։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերին մատակարարմամբ, նվազել են 1,01 տոկոսով՝ մեկ բարելը 68,32 դոլար։news.am