
Սեպտեմբերի 17-ին Փոքր Արագյալ գյուղում առաջին անգամ նշվեց գյուղի հիմնադրման և եկեղեցու գործունեության վերսկսման 10-ամյակը:
Սուրբ Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցավ օրհնության կարգ և երեխաների կնունք Տեր Հակոբ Սահակյանի, Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանի, Տեր Գևորգ Ասատրյանի և Տեր Դավիթ Կյուրեղյանի գլխավորությամբ:
Այնուհետև տեղի ունեցավ 8 մետրանոց խաչի տեղադրման և վերանորոգված Մշակույթի կենտրոնի բացման օրհնության կարգ: Դպրոցի բակում տեղի ունեցավ համերգ, որտեղ ելույթ ունեցան Նինոծմինդա քաղաքի պարային և երաժշտական համույթները, ինչպես նաև Հայաստանից ժամանած երգիչներ:
Խաչը տեղադրվեց Քաչաջյան Գարեգինի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ, իսկ Մշակույթի կենտրոնի վերանորոգման աշխատանքները իրականացվել էին Եղոյան Գաբրիելի ֆինանսավորմամբ: Մամիկոն Ծառուկյանն էլ իր հերթին օգնել էր տեղադրել եկեղեցու դարպասները, իսկ Վարդ Վարդանյանի ֆինանսավորմամբ հարթեցվել էր գյուղի ճանապարհը:
Գյուղի տոնին ներկա էին գյուղի բնակիչները, մունիցիպալիտետի ղեկավորությունը և տարբեր տեղերից եկած հյուրեր:
Բնակիչները իրենց երախտիքի խոսքը հայտնեցին հովանավորներին գյուղը բարեկարգելու համար:
Մանրամաները դիտեք ֆոտոշարքում.