
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 17-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, օձերը նկատվել են մասնավորապես Երևանում և Տավուշի մարզի Այգեձոր գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։News.am