
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մորատորիում է հայտարարում կալանավորներին համաներելու առնչությամբ:
Այս մասին Զուրաբիշվիլին հայտնել է նախագահի նստավայրում անցկացված մամլո ասուլիսին:
«Որպես նախագահ, ես հայտարարում եմ համաներման մորատորիում: Հետո տեսնենք, ինչպես կլինի, օրենքներն ինչպիսին կլինեն և ինչպիսին կլինի համաներումը, ըստ դրա կսահմանվի: Եղել են բազմաթիվ շահարկումներ տարբեր մարդկանց միջամտության, այդ թվում՝ իմ խորհրդարանական քարտուղարի մասին, սակայն սա նրա իրավասությունը չէ և նա չէր կարող միջամտել: Ես եմ կայացրել որոշում և մեկ այլ անձին չեմ կարող փոխանցել պատասխանատվությունը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Դրա հետ մեկտեղ, այսօր հայտարարվել էր, որ մամլո ասուլիսը պետք է անցկացներ խորհրդարանական քարտուղար Դիմիտրի Գաբունիան, սակայն մամուլի առջև ներկայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հանդես եկել հայտարարությամբ:1tv.ge