Սեպտեմբերի 26-ին, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կկայանա Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում: Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական միջոցառումների օրացույցում:
Դասական երաժշտության համերգը կկայանա Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և անհատ բարերարների աջակցությամբ: Մուտքն ազատ է լինելու բոլորի համար:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում «Հայարտուն» կենտրոնի տնօրեն, Վիրահայոց թեմի կրթության բաժնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը նշեց, որ համերգը ծրագրվել է դեռևս նախորդ տարի՝ հատուկ հանձնաժողովի կողմից:
«Մինչ այս մենք բազում միջոցառումներ ենք անցկացրել, ցուցահանդեսներ՝ նվիրված թե՛ Կոմիտաս վարդապետին, թե՛ Հովհաննես Թումանյանին: Կլինեն դասական երաժշտության համարներ, որ կկարատվեն Կոնստանտին Վարդեու անվան լարային քառյակի կողմից: Քառյակից երեքը կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնեստ Առաքելովի նախկին հայ ուսանողներն են: Կոմիտասի գործերը կկատարեն նաև սբ․ Գևորգ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի անդամները»,- նշեց Մարկոսյանը:aliq.ge